Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ. 2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 փետրվար 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44)
Առարկա
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ. 2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
17 մարտ 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում