Հանրային քննարկման հրավեր
Հանրային քննարկումներ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ: Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ մինչև 2025 թվականի փետրվարի 26-ը: Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին, կանցկացվեն հանրային բաց լսումներ Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 փետրվար 2025, 15:00
- Վայր
- Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
- Ինչպես մասնակցել
- Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից)
- Վերջնաժամկետ
- 26 փետրվար 2025