Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 3-րդ նրբանցք թիվ 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության կազմակերպման նախատեսվող գործունեության վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 3-րդ նրբանցք թիվ 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության կազմակերպման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 12999922, 12999933։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
3 ապրիլ 2025, 11:00
Վայր
Երևան, Սասունցի Դավիթ 87
Առարկա
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 3-րդ նրբանցք թիվ 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության կազմակերպման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
27 մարտ 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում