Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԳԱՐԶՈՒ» ՍՊ և «ՌԵՏԻՆ 1» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 19 և 25/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
10 ապրիլ 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Վերջնաժամկետ
26 մարտ 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում