Հանրային քննարկման հրավեր
2025 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ. Հալաբյան փողոց հ. 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 ապրիլ 2025, 16:00
- Վայր
- Երևան, Ա. Սարգսյան փ. 5
- Առարկա
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ. Հալաբյան փողոց հ. 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 12 մարտ 2025
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում