Հանրային քննարկման հրավեր
2025 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային իրազեկում և քննարկում՝ նվիրված «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Մանրամասն տեղեկություններ և փաստաթղթեր հասանելի են ՇՄՆ կայքում, ինչպես նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 10 ապրիլ 2025, 12:00
- Վայր
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դ. Վարուժան 28/1 հասցեում բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում)
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշում