Հանրային քննարկման հրավեր՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ
2025 թվականի ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Համլետ Վաչենանցի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի 27/18, 27/19 և 29/4 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, իսկ տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 ապրիլ 2025, 12:00
- Վայր
- Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթաց
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում