Հանրային քննարկման հրավեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման վերաբերյալ
2025թ. հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 հունիս 2025, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32)
- Առարկա
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 30 հասցեում ավտոհանգրվանի վերակառուցման՝ վերնահարկի իրականացման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում