Հանրային քննարկման հրավեր՝ Արաբկիր վարչական շրջան
2025թ. հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը՝ նվիրված «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնական մասնաշենքին հարող տարածքի բարեկարգման և կանաչապատման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 հուլիս 2025, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայր
- Առարկա
- Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնական մասնաշենքին հարող տարածքի բարեկարգման և կանաչապաատման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 13 օգոստոս 2025
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում