Հանրային քննարկման հրավեր
2025թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում նախատեսվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հատուկ հսկողության մասնաշենքի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (010) 56-27-11: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 հուլիս 2025, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության հատուկ հսկողության մասնաշենքի կառուցում» անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31012025-01-0148 վկայականով տրված հողամասի սահմաններում, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 01-010-0101-0002, մակերեսը՝ 7.02808 հա) նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում