Հանրային քննարկման հրավեր՝ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ
2025 թվականի հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկներ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 հուլիս 2025, 12:00
- Վայր
- ք. Երևան, Դ. Անհաղթի փ. 11
- Առարկա
- Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցի հ. 43/5 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկներ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք; ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)