Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Դավթաշեն վարչական շրջանում բաց տրիբունայի և փակ մարզադահլիճի կառուցման վերաբերյալ

2025 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ. 111/7 հասցեում բաց տրիբունայի և փակ մարզադահլիճի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 77361216: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 օգոստոս 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ. 111/7
Առարկա
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ. 111/7 հասցեում բաց տրիբունայի և փակ մարզադահլիճի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
5 օգոստոս 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում