Հանրային քննարկման հրավեր՝ Երևանի Իսակովի պողոտա 13/12 և Նորագյուղ 66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
2025 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Իսակովի պողոտա 13/12 և Նորագյուղ 66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 5 օգոստոս 2025, 10:00
- Վայր
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Երևանի Իսակովի պողոտա 13/12 և Նորագյուղ 66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)