Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 օգոստոս 2025, 15:00
Վայր
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44)
Առարկա
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)