Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի օգոստոսի 26-ին ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արին-Բերդի փողոց 19/11 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լսման անցկացման օրվա փոփոխման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Փաստ» օրաթերթի թիվ 78 (1501), 24.07.2025թ. համարում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 օգոստոս 2025, 11:00
Վայր
ք.Երևան, Սասունցի Դավթի փ․ 87
Առարկա
բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
23 սեպտեմբեր 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում