Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 10։00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 օգոստոս 2025, 10:00
Վայր
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
«Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)