Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Սամսոն Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի 38/8 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ.՝ 011 220 218, էլ.փոստ՝ expertise@env.am):
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 օգոստոս 2025, 11:00
- Վայր
- Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի 38/8 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելված