Հանրային քննարկման հրավեր՝ լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը՝ «ԱՐՊԱՆԻՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 17/2 հողամասում լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 սեպտեմբեր 2025, 11:30
- Վայր
- ք.Երևան, Սասունցի Դավթի փ․ 87
- Առարկա
- Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 17/2 հողամաս հասցեում լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում