Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:30-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պոստեռում» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Հնդկաստանի փողոց 2 հասցեում նախատեսվող շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 սեպտեմբեր 2025, 11:30
Վայր
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Երևանի Հնդկաստանի փողոց 2 հասցեում նախատեսվող շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)