Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ կաթսայատան կառուցման և հանրակացարանի շենքի հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ

2020 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ նախատեսվող կաթսայատան կառուցման և հանրակացարանի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 հոկտեմբեր 2020, 11:00
Վայր
ՀՀ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում (Դավիթ Անհաղթի փող., 11 շենք)
Առարկա
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Դ. Անհախթի փողոց հ.10, հ.7 մասնաշենք հասցեներում նախատեսվող կաթսայատան կառուցման և հանրակացարանի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ +374 99994222 հեռախոսահամարով
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում