Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոցի 19/3 հասցեում նախատեսվող արտադրական նշանակության շինության կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Ար ընդ Էվ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոցի 19/3 հասցեում նախատեսվող արտադրական նշանակության շինության կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
29 սեպտեմբեր 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոցի 19/3 հասցեում նախատեսվող արտադրական նշանակության շինության կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք; ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)