Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Արման Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ. 58/20 և 58/21 հողամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
17 հոկտեմբեր 2025, 11:00
Վայր
ք.Երևան, Ա.Արմենակյան փ. 272
Առարկա
բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
14 նոյեմբեր 2025
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում