Հանրային քննարկման հրավեր
2025 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Արտաշես Գրիգորյանի կողմից ներկայացված Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի թաղամաս 106/9 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 հոկտեմբեր 2025, 11:00
- Վայր
- Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում