Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Գործունեությունը վերաբերում է գունավոր մետաղների մշակմանը, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 նոյեմբեր 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Գ. Նժդեհի փ. 26)
Առարկա
Գունավոր մետաղների մշակում, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն)
Ինչպես մասնակցել
Բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում