Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Զանգված» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի թիվ 136 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումը կանցկացվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 նոյեմբեր 2025, 11:00
Վայր
ք.Երևան, Դ. Անհաղթի փ. 11
Առարկա
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոց հ. 6 հասցեում Երևանի թիվ 136 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
16 դեկտեմբեր 2025
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն