Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2025թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոց հ. 1/5 հողամասում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 նոյեմբեր 2025, 11:00
Վայր
ք.Երևան, Գայի պողոտա 19
Առարկա
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոց հ. 1/5 հողամս հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն