Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Աջափնյակ վարչական շրջան

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության , Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am , հեռ. 011 220 218):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 նոյեմբեր 2025, 15:00
Վայր
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
Ինչպես մասնակցել
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշում (խմբ. 28.12.23 N 2343-Ն)