Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Մալխասյանց 12» ՍՊԸ կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն.Զարյան փ. 27), տեղի կունենա «Մալխասյանց 12» ՍՊԸ կողմից (հասցե՝ Երևան, Մալխասյանց փ. 6/1) փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 6/3 և 8 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ.` 011 220 218):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 դեկտեմբեր 2025, 11:00
Վայր
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն.Զարյան փ. 27)
Առարկա
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 6/3 և 8 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում. Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում (խմբ. 28.12.23 N 2343-Ն)