Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍՏՈՒԴԻՈ 23» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ.՝ 011 220 218):

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 դեկտեմբեր 2025, 11:00
Վայր
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
Ինչպես մասնակցել
փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում. տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում