Հանրային քննարկման հրավեր՝ Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ
«Մայր Հայաստան» խմբակցությունը հրավիրում է հանրային քննարկում՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի բրիֆինգների դահլիճում։ Քննարկման թեման Երևանի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի անվամբ անվանափոխելն է։Փողոցը սկսվում է Աթենքի փողոցից՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, և հասնում Հալաբյան փողոց։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 25 դեկտեմբեր 2025, 14:00
- Վայր
- Արգիշտիի 1, 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- հանրային քննարկում