Հանրային քննարկման հրավեր
2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 11 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 30 հունվար 2026, 11:00
- Վայր
- Վ. Տերյան փող., 44 շենք
- Առարկա
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 11 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում