Հանրային քննարկման հրավեր
2026 թվականի փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 29/3 հասցեում ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 20 փետրվար 2026, 10:00
- Վայր
- ք.Երևան, Ն. Զարյան փ. 27
- Առարկա
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 29/3 հասցեում ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 19 մարտ 2026
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն