Հանրային քննարկման հրավեր՝ բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
2026 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա քաղաքացի Տիգրան Հարությունյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ. 26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիազորված անձը Էլլադա Արամյանն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 մարտ 2026, 11:00
- Վայր
- ք.Երևան, Գայի պողոտա 19
- Առարկա
- Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ. 26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն