Հանրային քննարկման հրավեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
2026 թվականի մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՍՈԼԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քրքորյանի փողոց հ. 23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման համար լիազորված անձն Էլլադա Արամյանն է:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 30 մարտ 2026, 11:00
- Վայր
- ք.Երևան, Սեբաստիայի փ. 32
- Առարկա
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քրքորյանի փողոց հ. 23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 22 մայիս 2026
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշում; N2343-Ն