Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ. 1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ

2026 թվականի մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՈւՌԲԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ. 1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Էլլադա Արամյան:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
31 մարտ 2026, 11:00
Վայր
ք.Երևան, Գայի պողոտա 19
Առարկա
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ. 1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
31 մարտ 2026
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն