Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր երիտասարդության հարցերով

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հրավիրում է երիտասարդության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու երիտասարդության հարցերին նվիրված հանրային քննարկմանը։ Քննարկվելու են երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, ծրագրերը և համագործակցությունները, ինչպես նաև կառաջարկվեն լուծումներ առկա խնդիրներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 13-ը հաստատել մասնակցությունը էլեկտրոնային փոստով։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Պարտադիր է անձը հաստատող փաստաթուղթը։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 մարտ 2026, 12:00
Վայր
Արգիշտի 1
Առարկա
երիտասարդության հարցերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկում
Ինչպես մասնակցել
մինչև 2026 թվականի մարտի 13-ը sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ
Վերջնաժամկետ
13 մարտ 2026