Հանրային քննարկման հրավեր
2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 ապրիլ 2026, 11:00
- Վայր
- ք.Երևան, Ն. Զարյան փ. 27
- Առարկա
- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փ. 1-ին նրբ. 1 բնակելի տուն և 1-ին նրբ. 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 3 մարտ 2026
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն