Հանրային քննարկման հրավեր
2026 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 34 հասցեում «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի ընդլայնման, նոր պահեստի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 ապրիլ 2026, 11:30
- Վայր
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32)
- Առարկա
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 34 հասցեում «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի ընդլայնման, նոր պահեստի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 27 ապրիլ 2026
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; N1325-Ն; N2343-Ն