Հանրային քննարկման հրավեր
2026 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փ. հ. 66 և 26/7 հողամասերում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 ապրիլ 2026, 11:00
- Վայր
- ք.Երևան, Ա.Արմենակյան փ. 272
- Առարկա
- բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; N 2343-Ն