Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ երիտասարդության հարցերի վերաբերյալ

Հայտարարվում է երիտասարդության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար հանրային քննարկում։ Քննարկման ընթացքում կքննարկվեն երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, նախատեսվող ծրագրերը, հնարավոր համագործակցությունները և երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մարտի 23-ը ուղարկել հաստատող նամակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Հանրային քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
25 մարտ 2026, 12:00
Վայր
Արգիշտի 1 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
Առարկա
երիտասարդության հարցերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկում
Ինչպես մասնակցել
մինչև 2026 թվականի մարտի 23-ը sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ
Վերջնաժամկետ
23 մարտ 2026