Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ. 40 հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ

2026 թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց, 40 հասցեում նախատեսվող գործունեությանը։ Մասնավորապես, կքննարկվեն Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
27 մարտ 2026, 15:00
Վայր
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում. Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն)