Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2026 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ալյումինի ձուլակտորներից արտադրատեսակների արտադրության կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
27 ապրիլ 2026, 11:00
Վայր
ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհ փ. 26
Առարկա
Երևան քաղաքի Շիրակի փող., շենք 47/6 հասցեում նախատեսվող ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում. Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում (խմբ. 28.12.23 N 2343-Ն)