Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2026 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԵԿՏՈՐ-Ա» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակ 1-ին փողոց տարածք 70 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
13 մայիս 2026, 11:00
Վայր
ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5
Առարկա
պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնաժամկետ
13 մայիս 2026
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն