Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

2026թ. հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «ԼՈՒՔ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոց հ․ 54 հասցեում Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
9 հունիս 2026, 11:00
Վայր
ք.Երևան, Սեբաստիայի փ. 32
Առարկա
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոց հ․ 54 հասցեում Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; N 2343-Ն