Հանրային քննարկման հրավեր Արզումանյան փողոց հ. 17 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման վերաբերյալ
Երևան համայնքի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ. 17 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղի կունենա առաջին հանրային լսում։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 հունիս 2026, 10:00
- Վայր
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5)
- Առարկա
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ. 17 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; N 2343-Ն