Հանրային քննարկման հրավեր
2026թ. հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 հունիս 2026, 11:00
- Վայր
- ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44
- Առարկա
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; N 1325-Ն; N 2343-Ն