Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «ԲԻԼԴԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված գործունեության վերաբերյալ

2026թ. հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԻԼԴԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
30 հուլիս 2026, 16:00
Վայր
ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5
Առարկա
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի Շահումյանի փողոց հ. 2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան
Վերջնաժամկետ
30 հուլիս 2026
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; N 2343-Ն