Հանրային քննարկման հրավերի չեղարկում
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Մ. Սարյան փողոց 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման (ապամոնտաժման) նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումը չեղարկվում է։ Դա պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում տեխնիկական վրիպակի պատճառով չի տեղադրվել նախատեսվող գործունեության հանրային լսման վերաբերյալ ծանուցումը։ Նոր հանրային լսման օրվա, վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 օգոստոս 2025, 15:00
- Վայր
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- գոյություն ունեցող շինությունների քանդման (ապամոնտաժման) նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- հանրային լսումը (2-րդ փուլ) չեղարկվում է