Հանրային քննարկման հրավեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն Վլադ Հակոբյանի անվան «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի արտադրական տարածքում նախատեսվող կենդանական ծագման թափոնների այրման կայանքի տեղադրման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Նուբարաշեն վարչական շրջան, Նուբարաշեն 9-րդ փողոց, 4-րդ շենք հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am) և ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 6 նոյեմբեր 2020, 12:00
- Վայր
- ք. Երևան, Նուբարաշեն վարչական շրջան, Նուբարաշեն 9-րդ փողոց, 4-րդ շենք հասցեում (վարչական շրջանի շենք)
- Առարկա
- կենդանական ծագման թափոնների այրման կայանքի տեղադրման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- հանրային քննարկումներ (4-րդ փուլ)
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325- որոշում