Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկում՝ Երևանում ավտոբուսների հավաքակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցի փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։ Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Ժամը՝ 14:00-ին, հինգշաբթի, 27 մայիսի 2021թ.: Վայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենք, 3-րդ հարկ, հանդիսույթունների դահլիճ:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
27 մայիս 2021, 14:00
Վայր
ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26, 3-րդ հարկ, հանդիսույթունների դահլիճ
Առարկա
Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցի փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում
Ինչպես մասնակցել
մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Քննարկումների միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծրագրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել Ձեր կարծիքները, այդ թվում՝ ծրագրի արդյունքում բնապահպանական, սոցիալական, անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետ կապված հարցեր